11.1 C
Yerevan
1 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 30.11.2023
Գլխավոր » Մարտիրոս Սարյանի ժառանգները պատկերասրահին պահանջներ են ներկայացրել. «Հայկական ժամանակ»
թերթերի տեսություն

Մարտիրոս Սարյանի ժառանգները պատկերասրահին պահանջներ են ներկայացրել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

Հայաստանի ազգային պատկերասրահն այլևս չի շարունակում նկարիչ Մարտիրոս Սարյանի արվեստի գործերի վերատպությամբ հուշանվերների ցուցադրությունն ու վաճառքը: Պատկերասրահը հայտարարել է, որ դա Սարյանի ընտանիքի պահանջն է:

Նկարչի թոռնուհին` «Մարտիրոս Սարյան» տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասել է, որ իրենք պատկերասրահից ընդամենը պահանջել են գործել օրենքի դաշտում, չխախտել հեղինակային իրավունքի մասին օրենքը:

Ժառանգների պահանջը հետևյալն է. պայմանագիր կնքել իրենց հետ` ոչ բացառիկ հեղինակային իրավունքի օգտագործմամբ շահույթ հետապնդող գործունեություն իրականացնելու մասին, տրամադրել ցանկը բոլոր այն գործերի, որոնց վերատպությամբ արտադրվում է հուշանվերային արտադրանք, օգտագործման եղանակները, ծավալները և ի վերջո այն մասնաբաժինը, որը շահույթից պետք է հատկացվի ժառանգներին: Սարյանի խոսքով` դա չի գերազանցում 20 տոկոսը:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները բացել են Մարտիրոս Սարյանի նկարների «Ծաղիկներ մարտիկներին» ցուցահանդեսը

admin1
Բեռնում.....