2 C
Yerevan
16 Հունվարի, 2021
125996.8 By Google Analytics 14.01.2021
Գլխավոր » Սահմանադրության մեջ կային փոփոխություններ, որոնք ժողովրդավարությանը համապատասխան չէին, բայց Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել․ Ս․ Ավետիսյան
Քաղաքականություն

Սահմանադրության մեջ կային փոփոխություններ, որոնք ժողովրդավարությանը համապատասխան չէին, բայց Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել․ Ս․ Ավետիսյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.am-ը զրուցել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հետ՝ վարչապետի այն հայտարարության մասին, թե Վենետիկի հանձաժողովը դեռ շատ հարցերի պետք է պատասխանի։

— Պարո՛ն Ավետիսյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե  Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի որոշ հարցերի, նրա հայացքի ներքո իրավունքի չարաշահում է եղել։ Ի՞նչ հարցերի մասին է խոսքը, կա՞ անվստահություն հանձնաժողովի նկատմամբ։

— Անվստահություն չենք կարող ասել, բայց հարցադրումները պետք է արվի մեր՝ Վենետիկի հանձնաժողովի գործընկերներին։ Օրինակ՝  2015 թվականին սահմանադրական բարեփոխումների հետ կապված։ Նախ արագությունը, որով առհասարակ այդ պրոցեսը տեղի ունեցավ, ինչպես նաև այնտեղ կային դրույթներ, որոնք պարզ ասած լուրջ հարցադրումներ էին պարունակում, օրինակ՝ կայուն մեծամասնության մասին, կամ այն, որ երեքից ավել կուսակցություններն իրավունք չունեն կոալիցիա կազմել և այլն։ Սրանք ժողովրդավարության միտված հարցեր են ու հետաքրիր է, թե ինչպես են այն ժամանակ իրենց աջակցությունը հայտնել իշխանություններին, քանի որ որոշ դրույթներ միտված չեն եղել ժողովրդավարության։ Ավելին՝ Սահմանադրության մեջ կային փոփոխություններ, որոնք ժողովրդավարությանը համապատասխան չէին։ Կային դրույթներ, օրինակ՝ դատավորների ժամկետային ծառայությունը, որը ժողովրդավարությանը միտված էր, բայց մենք տեսնում ենք, որ այդ մոդելն իրականության մեջ գոյություն չունի, իսկ այդ մարդիկ նախկին Սահմանադրությամբ թռել են այնտեղ, որտեղ ցանկացել են։ Սրանք հարցեր են, այդ ռիսկերի համար ով է պատասխանատու։

— Իսկ Ձեր ասած հարցադրումներին Վենետիկի հանձնաժողովից մտադի՞ր են պատասխանել։

— Այս պահին չեմ կարող ասել, քանի որ կարծում եմ, որ նախ այդ հարցադրումները պետք է բանաձենք, քանի որ ես ինձ համար վերծանեցի, թե ինչ կարող էր նկատի ունենալ վարչապետը։ Բանն այն է, որ ՀՀ-ն մի քանի Սահմանադրություն է ընդունել, որոնք ինչ-որ ձև Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկվել  և օրհնությունը ստացել են, բայց արդյոք ՀՀ քաղաքացին համարում է լեգիտիմ սահմանադրություն, այ, սա մեծ հարցական է։ Մենք մեր գործընկերների հետ պետք է կարողանանք խոսել ժողովրդավարությունից, որովհետև Վենետիկի հանձնաժողովի հանձնառությունն իրավունքի միջոցով ժողովրդավարության հասնելն է, այդտեղ օրենքն ինքնանպատակ չի կարող լինել։

— Հիմա, որ սահմանադրական փոփոխությունների հարցը մինչև հանրաքվեի դնելը չեք ուղարկում Վենետիկի հանձնաժողով՝ եզրակացության, չի՞ ընկալվի որպես անվստահութուն, որ իրենց կարծիքը չի էլ հետաքրքրում։

Իրականում, միշտ էլ հետաքրքիր է, թե իրենք ինչ կասեն։ Բայց, երբ դու սահմանադրին ես հարցնում, այդտեղ հարցներն ավարտվում է։ Ի վերջո, մենք պետք է տեսնենք, թե ՀՀ ժողովուրդն ինչ կարծիք ունի, այստեղ այլ կարծիք չի կարող լինել։ Մենք կոնսուլտացիաների մեջ ենք Վենետիկի հանձնաժողովի մեր գործընկերների հետ, ինչի մասին ԱՆ նախարար Ռուստամ Բադասյանն արդեն ասել է։

— Վարչապետի հայտարարությունից, ինչպես նաև նոր փաթեթն իրենց չուղարկելուց հետո Վենետիկի հանձնաժողովի գործընկերների մոտ տրամադրության փոփոխություն չկա՞։

Չեմ նկատել տրամադրության փոփոխություն, կարծում եմ, որ Վենետիկի հանձնաժողովի մեր գործընկերները նույնպես հասկանում են թնջուկի հանգուցալուծման տրամաբանությունը, որը մենք ենք առաջարկում։

— Ճիշտ է՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը խորհրդատվական է, սակայն, եթե հանրաքվեի արդյունքները բողոքարկվեց ՄԻԵԴ-ում, ապա հաշվի են առնելու Վենետիկի հանձնաժողովի կարծիքը։

-Եթե լինեն խախտումներ, ապա կարող են դիմել ՄԻԵԴ, բայց նոր կազմով Սահմանադրական դատարան պետք է լինի, որտեղ պետք է դիմեն։ Կարող են դիմել ՄԻԵԴ, բայց ես բացառում եմ, որ խախատում կլինի,  քանի որ ՀՀ-ում խախատումներ միշտ եղել են քաղաքական կամքի պակասի պատճառով։ Գոնե դեկտեմբերի ընտրությունները ցույց են տվել, որ կա քաղաքական կամք, որպեսզի կեղծիք թույլ չտանք ու այդպես էլ շարունակվելու է։ Չեմ կարծում, որ բողոքի առիթ կլինի, բայց, իհարկե, բողոքելը նրանց իրավունքն է։ ՄԻԵԴ-ում կան մասնագետներ, որոնք կարող են այդ հարցն ուսումնասիրել իր ամբողջ խորության մեջ։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Կողմերի դիրքային բարելավումները չպետք է խանգարեն բանակցություններին․ Սոս Ավետիսյան

Նատա Հարությունյան

Ադրբեջանը չէր սպասում միջազգային հանրության կողմից նման արձագանքների սահմանային լարվածության վերաբերյալ․Սոս Ավետիսյան

Սերինե

Մոսկվան՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, պետք է աշխատի կրակի դադարեցման մշտադիտարկման թիմերի մեծացման ուղղությամբ․ պատգամավոր

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին