28.1 C
Yerevan
2 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 01.06.2023
Գլխավոր » Արայիկ Հարությունյանը Արցախի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ
Քաղաքականություն

Արայիկ Հարությունյանը Արցախի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի՛ հայրենակիցներ

Սեպտեմբերի 8-ին մեր հանրապետությունում կայացած տեղական ինքնակառավարման մարմինները ընտրությունները ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարհին կարևոր արձանագրում էր: Ողջունելի է, որ ՏԻՄ ընտրությունների նկատմամբ այս անգամ ավելի մեծ հետաքրքրություն ու ակտիվություն կար թե՛ մեր հանրության և թե՛ դիտորդական կազմակերպությունների կողմից:

Ուրախ եմ, որ բոլոր այն համայնքներում, որտեղ ընտրություններն անցել են թեժ մրցակցային պայքարում, մինչև վերջ պահպանվել է փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության մթնոլորտը, քանի որ մեզ համար անչափ կարևոր է ներքին միասնականությունը: ՏԻՄ ընտրություններում մեծ հաջողություններ են ունեցել նաև «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ և համակիր թեկնածուները: Մեծ պատասխանատվություն է հանրապետության համայնքների բացարձակ մասում ստանալ վստահության մանդատ: Կարծում եմ՝ այն համապետական ընտրություններից առաջ ևս մեկ անգամ սեփական ուժերը ստուգելու և գնահատելու պատեհ առիթ էր: Իսկ ՏԻՄ համակարգում բարեփոխումներ անելու և դրանք ավելի գործուն կառույցներ դարձնելու ծրագրերի մասին դեռ ժամանակ կունենանք խոսելու:

Շնորհավորում եմ բոլոր համայնքների նորընտիր ղեկավարներին ու ավագանիներին: Ուզում եմ հավատալ, որ արդյունավետ աշխատանքով նրանք կարողանան արդարացնել այն հույսերն ու սպասումները, որ ունի մեզանից յուրաքանչյուրը»։

Բեռնում.....