2008թ. մարտի 1-ի 10 զոհերից Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի ակնկալիքները Ռոբերտ Քոչարյանի և այլոց դատական նիստից պայմանավորված են վկաների ցուցմունքներով: «Չեմ կասկածում, որ այսօրվա դատավորն ի օգուտ Քոչարյանի է գործելու, սակայն հավատում եմ, որ արդարությունը կհաղթի»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
Դատարանում են ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովն ու Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Քիչ առաջ դատական նիստին ներկայացավ նաև Ռոբերտ Քոչարյանը:
Նշենք, որ տուժողների մեջ են նաեւ այն մարդիկ, որոնք 2008թ.-ից հալածվել են, սակայն որպես տուժող՝ ներգրավված չեն եղել: Սակայն այսօր քննվող գործի մեջ նրանք ներառվել են ու հիմա նիստերի դահլիճում են:
