Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում էր այսօր
Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, որը մասնակցում է գրեթե բոլոր դատական
նիստերին: Լրագրողների հետ ճեպազրույցում նա կարծիք հայտնեց, որ դատարանը
կիրականացնի արդարադատություն: «Այն փորձը, որ ունեցավ այն դատավորը, որը ազատ
արձակեց հորս, փաստորեն դա նրան չի վախեցնի ու հետ չի կանգնեցնի՝ իրականացնելու իր
գործունեությունը»,- ավելացրեց նա:
Դատական նիստին ներկայացել էր նաև Պաշտպանության նախկին նախարար Սեյրան
Օհանյանը: Մինչ նիստի մեկնարկը նա լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ այս
պահին որևէ բան չի կարող ասել, միայն կարևորեց այն, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
խափանման միջոցը պետք է փոխվի, և նա ազատության մեջ լինի: «Իսկ ինձ մեղսագրվող
մեղադրանքը չեմ ընդունում, քանի որ այն անհիմն է»,- հավելեց նա: Հիշեցնենք, որ Ս.
Օհանյանը 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ զբաղեցնում էր ԶՈՒ ԳՇ
պետի պաշտոնը:
Դատարանում էր նաև գործով անցնող նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ոչ մի հարցի չի պատասխանելու։ «Ուզում եք՝
ոտքի վրա ինձ խոսեցնեք, իմ տրամադրությունը փչացնե՞ք»,- ավելացրեց նա։ Արդյոք նա
կարծում է, թե մեղադրանքն անհիմն է, Արմեն Գևորգյանը պատասխանեց. «Իմ ժպիտը,
կարծում եմ, ամեն ինչ ասում է»։ Ի դեպ, 2008թ. մարտի 1-ի զոհերից Համլետ
Թադևոսյանի՝ որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ներգրավված Աղասի
Թադևոսյանը չի ներկայացել դատարան: Սակայն դատարանը դիմում է ստացել Համլետ Թադևոսյանի
կնոջից, որ նա ցանկություն է հայտնել ներկայանալ դատարան՝ որպես տուժողի
իրավահաջորդ, սակայն քանի որ Աղասի Թադևոսյանը չի հրաժարվել դեռևս, կնոջը չի կարող
ներգրավել՝ որպես տուժողի իրավահաջորդի:
Ի դեպ, 2008թ. մարտի 1-ի զոհերից Համլետ Թադևոսյանի՝ որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ներգրավված Աղասի Թադևոսյանը չի ներկայացել դատարան: Սակայն դատարանը դիմում է ստացել Համլետ Թադևոսյանի կնոջից, որ նա ցանկություն է հայտնել ներկայանալ դատարան՝ որպես տուժողի իրավահաջորդ, սակայն քանի որ Աղասի Թադևոսյանը չի հրաժարվել դեռևս, կնոջը չի կարող ներգրավել՝ որպես տուժողի իրավահաջորդի:
