Շենգավիթում ընթացող՝ Ռոբերտ Քոչարյանի և այլոց դատական նիստի ընթացքում դատավոր Աննա Դանիբեկյանը կողմերին բացատրեց իրենց իրավունքները, ապա նշեց, որ ստացել են բազմաթիվ միջնորդություններ, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ:
Քիչ առաջ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը, միջնորդություն ներկայացնելով, մեջբերեց ՍԴ-ի սեպտեմբերի 4-ի որոշման եզրափակիչ մասը՝ հիշեցնելով, որ այդ որոշմամբ Սահմանադրության 35-րդ հոդվածը հակասում է Սահմանադրությանը։ Նա միջնորդեց Ռ. Քոչարյանին անհապաղ ազատ արձակել և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։
