Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին 2008թ. մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների փաստաբաններից Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա սեպտեմբերի 4–ին կայացված ՍԴ որոշումը չի հանդիսանում անկախ և անկողմնակալ դատարանի ստանդարտին համապատասխանող դատական ակտ և չի կարող գործադրվել։ «Գործի քննության ընթացքում ՍԴ–ն անտեսել է իմ և ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի ներկայացված Ռ. Քոչարյանի դիմումի քննությանը ՍԴ անդամների մասնակցության անհնարինության վերաբերյալ միջնորդությունը»,- ընդգծեց նա։
Դատական նիստն ավարտվեց: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 17-ին:
