9.1 C
Yerevan
3 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 02.12.2023
Գլխավոր » 290 անձ փետրվարին զրկվել է մեքենա վարելու իրավունքից
Իրավունք

290 անձ փետրվարին զրկվել է մեքենա վարելու իրավունքից

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը շարունակում է ներկայացնել օրենսդրական փոփոխություններից հետո տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված վարորդների վիճակագրությունը:

Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, սույն թվականի փետրվար ամսվա ընթացքում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվել են 290 վարորդ, որոնցից.

1) 215-ը` ՎԻՎ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ վարորդը տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում (եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0,5 միլիգրամը),

2) 19-ը` նույն հոդվածի 5-րդ մասով, այն է՝ վարորդը տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում, (եթե զննությամբ պարզվել է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0,2 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0,1 միլիգրամից ավելի է), որի համար վարչական տույժ նշանակման օրվանից հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարել է նույն արարքը,

3) 11-ը` նույն հոդվածի 4-րդ մասով, այն է` վարորդը սահմանված կարգին համապատասխան` սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափել է,
4) 5-ը` ՎԻՎ օրենսգրքի 123,1-ին հոդվածի 2-րդ մասով, այն է՝ առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների վրա կարմիր և (կամ) կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը, ինչպես և օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների համար նախատեսված գունագծապատկերներն օգտագործելը (նմանեցնելը),

5) 6-ը` ՎԻՎ օրենսգրքի 124-րդ հոդվածի 31-րդ մասով, այն է՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի` օրենքով սահմանված կարգով տրված պահանջը վարորդների կողմից դիտավորյալ չկատարելը,

6) 1-ը` ՎԻՎ օրենսգրքի 123,5-րդ հոդվածի 10-րդ մասով, այն է՝ դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշը այլ տրանսպորտային միջոցի վրա տեղադրելը:

Միևնույն ժամանակ, հայտնաբերվել է 110 վարորդ, որոնք տրանսպորտային միջոցը վարել են ոչ սթափ վիճակում՝ չունենալով տրանսպարտային միջոցներ վարելու իրավունք: Նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար՝ նախապատրաստված նյութերն ուղարկվել են նախաքննության մարմիններ:

Նմանատիպ Հոդվածներ

«Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Անի Գրիգորյան

Ընտրություններն ընթանում են օրենքի պահանջներին համապատասխան. տեղամասային հանձնաժողովի նախագահ

Diana Amirkhanyan

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել

Diana Amirkhanyan
Բեռնում.....