25.1 C
Yerevan
24 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 23.05.2023
Գլխավոր » «Եթե 2008-2009թթ. մենք նույն բանն անեինք, ինչ Քոչարյանի կողմնակիցներն են այսօր անում, մեզ կցրեին». Հրանտ Տեր-Աբրահամյան
Իրավունք

«Եթե 2008-2009թթ. մենք նույն բանն անեինք, ինչ Քոչարյանի կողմնակիցներն են այսօր անում, մեզ կցրեին». Հրանտ Տեր-Աբրահամյան

«Բավականին հետարքրքի դատավարություն էր, բովանդակային էր, եթե համեմատեմ 2008-2009-ի հենց այս դատարանում ընթացող «Յոթի գործով» դատավարության հետ անհամեմատելի է»,- այսօր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից հետո մեզ հետ զրույցում ասաց պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը, որը ներկա էր այսօրվա դատավարությանը։

«Այն ժամանակ չկար այն ազատությունը, չկար այս բովանդակությունը, մեղադրական կողմը շատ թույլ էր ելույթներով հանդես գալիս, մեղադրվող կողմին անընդհատ թույլ չէին տալիս, որ խոսի, տեսակետներ ներկայացնի, անընդհատ լռեցնում էին։ Նույնը էստեղ հավաքված ժողովուրդը։ Ես ուղղակի համեմատություն եմ անում, որովհետև այդ բոլոր հիշողությունները գալիս են: Ես պատկերացրեցի, որ եթե այն ժամանակ այստեղ մենք էինք հավաքվում և մոտավորապես նույն քանակի աղմուկ և վուվուզելներ փչեինք, ինչ որ այսօր Քոչարյանի կողմնակիցներն են անում, մեզ, իհարկե, չէին թողնի դա անել և անմիջապես կցրեին և բամիցս մեզ այստեղից ցրել են, ժողովրդին հասցրել են վնասվածքներ, ծեծել են և այլն»,- ասաց պատմաբանը։

Հրանտ Տեր-Աբրահամյանի խոսքով՝ ինքը չի ասում, որ նրանց հետ էլ նույնը անեն, հակառակը շատ ուրախ է, որ այսօր Հայաստանն այն երկիրն է, որ նաև Քոչարյանի կողմնակիցները կարող են իրենց ազատ կարծիքը արտահայտել և դատարանում ներկա լինել։

Նա նշեց, որ դատական պրոցեսը բովանդակային է երկու կողմից և իրեն հետաքրքիր էր լսել նաև Քոչարյանի փաստարկները։ Հրանտ Տեր-Աբրահամյանի տպավորությամբ՝ մեղադրող կողմն իր փաստարկներով ավելի ուժեղ էր․ «Հատկապես դատախազի ելույթներն էին շատ հետաքրքիր, Տիգրան Եգորյանի ելույթներն էլ իհարկե շատ բովանդակալից էին և մյուս կողմից էլ ինձ հետաքրքիր էր լսել նաև այն կողմի փաստարկները»։

Բեռնում.....