Սեպտեմբերի 12-ին, ժամը 18:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մառի փողոցի թիվ 13 շենքի տանիքում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը և ավտոսանդուղք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:27-ին, մարվել՝ 18:39-ին:
Մասամբ այրվել են շենքի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 10 քմ):
