Ադրբեջանում Ֆրանսիայի ժամանակավոր հանձնակատարը կանչվել է ԱԳՆ, և նրան բողոքի նոտա է հղվել ֆրանսիացի պատգամավորների՝ Ղարաբաղ կատարած այցի պատճառով, որը տեղի է ունեցել առանց Բաքվի համաձայնության: ԱԳՆ-ում նաև հայտնել են, որ մտադիր են այդ պատգամավորներին «սև ցուցակ» ներառել:
Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը Ստեփանակերտ էր ժամանել շաբաթվա սկզբին, պատգամավորները ծաղիկներ էին խոնարհել Ցեղասպանության զոհերի ու Ղարաբաղյան պատերազմում զոհվածների շիրիմներին:
