2 C
Yerevan
16 Հունվարի, 2021
125996.8 By Google Analytics 14.01.2021
Գլխավոր » ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քրեական ենթամշակույթի դեմ տարվող պայքարին առնչվող հիմնահարցերի վերաբերյալ
Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քրեական ենթամշակույթի դեմ տարվող պայքարին առնչվող հիմնահարցերի վերաբերյալ

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քրեական ենթամշակույթին առնչվող հանցավոր արարքների որակման հիմնահարցերի և այդ գործերով քննության մեթոդիկայի հիմնախնդիրների վերաբերյալ։

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Ա.Մելիքյանը, տեղակալ Վ.Մեսրոպյանը, գլխավոր վարչության վարչությունների պետեր Կ.Սահակյանը, Յու.Իվանյանը, Հ.Համբարյանը, նրանց տեղակալները, վարչությունների ծառայողները, հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության պետ Ռ.Վարդանյանը և վարչության ծառայողները։

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քրեագիտական վարչության պետ Ռ.Վարդանյանի կողմից ներկայացվել է քրեական ենթամշակույթին առնչվող հանցավոր արարքների քննության վերաբերյալ մշակված մեթոդական ուղեցույցը, քննարկվել են արարքների որակման և տարանջատման, դրանց բացահայտման, քննության պլանավորման, պատշաճ կազմակերպման, առանձին քննչական գործողությունների տակտիկական առանձնահատկությունների հետ կապված հարցեր, ինչպես նաև միջազգային փորձի կիրառման հնարավորությունները։

Քննարկման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հ.Գրիգորյանը տվել է կոնկրետ հանձնարարականներ:

Նմանատիպ Հոդվածներ

«Վարդենիս նյարդահոգեբանական տուն-ինտերնատի» կադրերի տեսուչին մեղադրանք է առաջադրվել՝ ՊՈԱԿ-ի բնակչուհուն աշխատանքային շահագործման ենթարկելու համար

Նատա Հարությունյան

Քննչական կոմիտեն մարամասներ է հայտնել Գորիսի քաղաքապետի ձերբակալման վերաբերյալ

Անի Գրիգորյան

ՀՀ քննչական կոմիտեում հանդիպումներ են տեղի ունեցել պատերազմական հանցագործությունների, արգելված զինատեսակների կիրառման գծով միջազգային փորձագետների հետ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին