Անհայտ անձինք մարտի 9-ին մահափորձ են կատարել Սուդանի վարչապետ Աբդալա Համդուկի դեմ: Այդ մասին հայտնել Է Al Arabiya հեռուստաընկերությունը, տեղեկացնում Է հեռուստաընկերությունը:
Սուդանի մայրաքաղաքի իրազեկ աղբյուրների տեղեկատվությամբ, ավտոմոբիլային կամրջով կառավարության ղեկավարի ավտոշարասյան անցնելու ժամանակ գործել Է ինքնաշեն պայթուցիկ սարք, որը տեղադրված Էր կայանված ավտոմեքենայում: Ստացվող տեղեկությունների համաձայն, քաղաքական գործիչը չի տուժել:
Աբդալա Համդուկը Սուդանի կառավարությունը կառավարել Է անցյալ տարվա օգոստոսին՝ երկրում ռազմական հեղաշրջումից եւ 30 տարի Սուդանը կառավարած նախագահ Օմար ալ Բաշիրի իշխանազրկումից մի քանի ամիս անց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
