25.1 C
Yerevan
19 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 18.05.2023
Գլխավոր » Անդորայում ՀՀ պատվավոր հյուպատոսի պարտականությունները ոչ արդյունավետ իրականացնելու կապակցությամբ՝ կդադարեցվի Արա Բաղդասարյանի պարտականությունները
Իրավունք

Անդորայում ՀՀ պատվավոր հյուպատոսի պարտականությունները ոչ արդյունավետ իրականացնելու կապակցությամբ՝ կդադարեցվի Արա Բաղդասարյանի պարտականությունները

ՀՀ ԱԳՆ-ն որոշել է դադարեցնել Անդորայում ՀՀ պատվավոր հյուպատոս Արա Բաղդասարյանի պարտականությունները` դրանք ոչ արդյունավետ իրականացնելու կապակցությամբ։ Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Վերջինս նշեց, որ Արա Բաղդասարյանը ոչ թե Անդորայում ՀՀ հյուպատոսն էր, այլ պատվավոր հյուպատոսը՝ հավելելով, որ  պատվավոր հյուպատոս լինելը դիվանագիտական ծառայության հետ առնչություն չունեցող պաշտոն է։

Ինչ վերաբերում է Արա Բաղդասարյանի պաշտոնից հեռացմանը, ապա,  Նաղդալյանն ասաց, որ  այդ մասին տեղեկացվել է և՛ Բաղդասարյանը, և՛ Անդորրայի իշխանությունները։

Տեղեկացնենք, որ մի քանի օր առաջ  ֆեյսբուք սոցիալական ցանցում մի լուսանկար էր տարածվել, որում Արա Բաղդասարյանը Ռոբերտ Քոչարյանի հետ ձեռնամարտի էր բռնվել և կարծիքներ են հնչել, որ հյուպատոսին պարտականությունները դադարեցվել են հենց այդ նկարի պատճառով։

Բեռնում.....