28.1 C
Yerevan
23 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 22.05.2023
Գլխավոր » Աղբահանության գործընթացին միտումնավոր խոչընդոտելը պիտի պարզեն իրավապահները․քաղաքապետի մամուլի խոսնակ
Իրավունք

Աղբահանության գործընթացին միտումնավոր խոչընդոտելը պիտի պարզեն իրավապահները․քաղաքապետի մամուլի խոսնակ

Օրեր շարունակ ֆեյսբուքյան տարբեր օգտատերեր հրապարակում էին լուսանկաներ՝ անբնական թափված աղբի մասին, շուռ եկած աղբամանների մասին, սակայն դեռևս պարզ չէր, թե ովքեր են դրա հեղինակները։ Օրերս, համացանցում տարածվեց տեսանյութ, Արշակունյաց պողոտայից դեպի Ձյունիկ սառնարան տանող հատվածում, որտեղ պարզ երևում էր ահռելի քանակությամբ աղբ, որն, ըստ նկարող քաղաքացու, այդտեղ լցվել է հենց աղբի մոտ կայանած ֆուռից։ Նա նաև նկարել է ֆուռի վարորդին։

Իսկ ֆեյսբուքյան մեկ այլ օգտատեր Գոհար Կարապետյանն էլ հրապարկել է շրջված աղբամանի լուսանկարը և գրել հետևյալ մեկնաբանությունը․

«Այսօր ժամը 18.30-ի սահմաններում մի բեռնատար ավտոմեքենա միտումնավոր շրջեց աղբարկղը և դիմեց փախուստի։ Ցավոք չհասցրեցինք տեսնել պետհամարանիշը։ Ահա այսպիսի դեմառշ է կատարվում։ Մի խնդրանք, եթե որևէ մեկը տեսել է համարանիշը խնդրում եմ արձագանքեք։ Սա Զեյթունի Ռուբինյանց 20 հասցեն է»։

Այս առնչությամբ՝ մենք մեկնաբանություն խնդրեցինք Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից։

Նա նշեց, որ իրենք ստանում են  ահազանգեր,  տարբեր տեսանյութեր, լուսանկարներ, և դրանք այնպիսի դեպքեր են, որոնք մտածելու տեղիք են տալիս։

«Արդյո՞ք մարդիկ ուղղակի, ներողություն, փնթիություն են դրսևորում, ուղղակի ոչ հարգալից վերաբերմունք քաղաքի և քաղաքային տնտեսության, համայնքային գույքի նկատմամբ, թե՞ միտումնավոր ուզում են վնասել աղբահանության գործընթացին։Պարզ լեզվով ասած՝ սաբոտաժ են անում, ինչ-ինչ պատճառներով։ Պատճառները դժվար չէ կռահել, ուզում են դրանով խոչընդոտել աղբահանության գործընթացին։ Կարծում եմ, որ դա ամեն դեպքում պետք է պարզեն իրավապահները»,- ասաց Հակոբ Կարապետյանը։

Իսկ ինչ վերաբերում է քաղաքապետարանին՝ Հակոբ Կարապետյանն ասաց, որ քաղաքապետարանը համայնքային հիմնարկի միջոցով փորձում է հրատապ ռեժիմով կազմակերպել աղբահանության գործընթացը, որովհետև «Սանիթեք» ընկերությունը սեպտեմբերի սկզբից ի վեր հրաժարվում է կատարել իր պարտականությունները և այդ ամբողջ աղբահանության բեռը մնացել է նոր կազմավորվող աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի վրա։ Վերջինիս խոսքով՝ այդ հիմնարկը ռեսուրսների համալրմանը զուգահեռ կազմակերպում է աշխատանքը և շատ լուրջ ակնկալիք կա, որ գնալով ավելի ու ավելի բարվոք վիճակ կունենանք այս ոլորտում։           

Բեռնում.....