-1.9 C
Yerevan
3 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 01.12.2023
Գլխավոր » Միավորված համայնքներում տեղի են ունեցել խորհրդակցություններ
Քաղաքականություն

Միավորված համայնքներում տեղի են ունեցել խորհրդակցություններ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը խորհրդակցություններ է անցկացրել մի շարք միավորված համայնքների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մարտի 6-ին Եղեգնաձորում, 9-ին՝ Սևանում և 10-ին՝ Իջևանում ՏԿԵ նախարության նախաձեռնությամբ և Գերմանիայի միջազգային համագործակցության  ընկերության «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ տեղի ունեցած հանդիպումներին ներկա են գտնվել միավորված համայնքների ղեկավարներ, տեղակալներ, աշխատակազմի քարտուղարներ, պլանավորման մասնագետներ և ֆինանսիստներ, վարչական ղեկավարներ և տնտեսական զարգացման պատասխանատուներ, հասարակական կառույցների և բիզնեսի ներկայացուցիչներ։

Ի թիվս տեղական ինքնակառավարմանը վերաբերող մի շարք հարցերի՝ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են վարչատարածքային բարեփոխումներին, համայնքների տնտեսական զարգացմանը, վերապատրաստումների համակարգին, բյուջետավարմանը, ծառայությունների մատուցմանը, էլ. Կառավարմանը, հնգամյա և տարեկան պլանավորմանն առնչվող մի շարք հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել նաև միավորված համայնքներում ավագանու և վարչական ղեկավարի ինս­տիտուտ­ների կայացվածությանը, հողերի կառավարման հետ կապված խնդիրներին, համայնքի կարիքների համար գնման ընթացակարգերին, ինչպես նաև սուբվենցիաների տրամադրման կարգին։

Ներկաները փաստել են, որ նմանօրինակ քննարկումները միտված են նախանշել տարատեսակ խնդիրների լուծման ուղիներ և ուրվագծել նախարարություն-համայնք համագործակցության նոր ուղղությունները։

Հանդիպումների ավարտին հնչել են սուբվենցիոն ծրագրերին և գնումների ընթացակարգերին առնչվող առաջարկություններ և դիտարկումներ, պայմանավորվածություն է ձեռք բերվել էլեկտրոնային տարբերակով անընդհատ ուղիղ կապի մեջ լինել նախարարության հետ՝ ռազմավարությունների, մեթոդաբա­նու­թյունների, օրենսդրության դրույթների, վարչարարության հետ կապված հարցերը օպերատիվ քննարկելու նպատակով։

Նշենք, որ այս խորհրդակցություններին նախորդել է 2019 թվականի դեկտեմբերին մեկնարկած առաջին փուլը, որի շրջանակներում ՏԻ ոլորտին առնչվող հարցերով հարցաշարն ուղարկեվել էր միավորված համայնքներին՝ լրացնելու խնդրանքով։ Տեղի էր ունեցել լրացված հարցաշարերի վերլուծության, դրական կողմերի, հաջողությունների, ինչպես նաև խնդրահարույց հարցերի վերհանում և խմբավում։

 Ընթացիկ՝ երկրորդ փուլը, որը բարձրաձայնված հարցերի և առկա վերլուծությունների դեմ առ դեմ քննարկում է ենթադրում, տևելու է մինչև մարտի 26-ը։

Նմանատիպ Հոդվածներ

Ինչո՞ւ է Արմեն Սարգսյանը քաղաքական ուժերին հրավիրում խորհրդակցության

Սերինե

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն անցկացրել է խորհրդակցություն

Աշխեն

Խորհրդակցություն Փրկարար ծառայությունում

Աշխեն
Բեռնում.....