Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունները հետաձգվել են:
Այս մասին հայտնում է Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան: Դոհայում մարտի 18-21-ը կայանալիք գավաթի խաղարկությունը տեղափոխվել է հունիսի 3-6-ը: Փոփոխվել են աշխարհի գավաթի խաղարկության այլ փուլեր ևս: Փոփոխությունների պատճառը կորոնավիրուսն է:
Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 120 հազարի սահմանը: Վիրուսից մահացել է ավելի քան 4 հազար մարդ:
