12.1 C
Yerevan
1 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 31.05.2023
Գլխավոր » Նիկոլ Փաշինյան․ «Նոր գրանցված աշխատողները վճարել են ավելի քան 6 միլիարդ դրամ եկամտային հարկ»
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյան․ «Նոր գրանցված աշխատողները վճարել են ավելի քան 6 միլիարդ դրամ եկամտային հարկ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Վանաձորում իր ասուլիսն սկսեց՝ ներկայացնելով Նոր Հայաստանի մասին 100 փաստերի երկրորդ մասը: Առաջին 100 փաստը նա ներկայացրել էր իր մայիսի ութի ասուլիսի ժամանակ:

  1. 2019 թվականի յոթ մայիսների տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահավտածի համեմատ՝ ՀՀ ՀՆԱ իրական աճի ցուցանիշը կազմել է 6,8 տոկոս: Արդյունաբերությունն աճել է   8,4 տոկոսով, առևտրի շրջանառությունը 8,9 տոկոսով, ծառայությունները 15, 2 տոկոսով, միջին ամսական աշխատավարձը   5,9 տոկոսով:
  2. 2019թ. առաջին կիսմայակում հարկային եկամուտներն արձանագրել են աննախադեպ՝ 25 տոկսոանոց  աճ, այսինքն՝ նախորդ տարվա համեմատ ավել են հավաքագրվել 152 միլիարդ դրամի հարկեր և տուքեր:
  3. 2018 թվականի մայիսից մինչև օրս ի հայտ է եկել 65 հազար  37 աշխախատեղ

Եթե 65 հազար 37 գրանցված աշխատատեղերը բաղդատենք, ըստ եկամտային հարկի սանդղակի, պատկերը հետևյալն է՝ մինչև 150․000 դրամ եկամուտ ստացած աշխատատեղերի քանակը՝ 52 հազար 874, իսկ 2 մլն դրամից ավել եկամուտ ստացած աշխատատեղերի քանակը 627: Ըստ այդմ՝ 150 հազարից մինչև  2 մլն դրամ աշխատավարձ ստացող սեգմենտը գերակշիռ մեծամասնություն է կազմում, ինչը լավ ցուցանիշ է:

Ըստ հաստատված տվյալների՝ այս խմբի մարդկանց նախորդ տարվա մայիսից մինչև այս տարվա օգոստոս վճարվել է 22 միլիարդ 150 միլիոն դրամ աշխատավարձ: Այս սեգմենտի աշխատողների միջինացված աշխատավարձը շուրջ 400 հազար դրամ:

Ընդհանուր առմամբ՝ նոր գրանցված աշխատողները այս ընթացքում վճարել են ավելի քան 6 միլիարդ դրամ եկամտային հարկ:

Բեռնում.....