15.1 C
Yerevan
26 Սեպտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 24.09.2023
Գլխավոր » Huawei-ը երեք սելֆի-խցիկով սմարթֆոն կթողարկի
Այլ Լուրեր

Huawei-ը երեք սելֆի-խցիկով սմարթֆոն կթողարկի

 Huawei ընկերությունը թողարկելու Է սմարթֆոն, որը կունենա երեք ֆրոնտալ խցիկ: Այդ մասին իր Twitter-ում հայտնել Է ճանաչված ցանցային ինֆորմատոր Մուկուլ Շարման։

Շարման իր օգտահաշվում հրապարակել Է P40 շարքի նոր սարքի գովազդային պոստերը: Դրանում սխեմատիկ կերպով պատկերված Է Huawei-ի դեւայսը՝ երեք սելֆի-խցիկով: Դատելով պոստերից՝ ֆրոնտալ խցիկները ներսարված են անմիջականորեն սմարթֆոնի մատրիցում եւ տեղակայված են Էկրանի վերին ձախ անկյունում: Նկարագրման համաձայն, սմարթֆոնների նոր շարքի մեջ կմտնեն Huawei P40 и P40 Pro ապարատները: Ինսայդերը չի ճշտում՝ երեք խցիկից բաղկացած հավաքանին կստանան երկու դեւայսները, թե միայն մեկը: Դատելով պատկերից՝ Huawei P40 շարքի դեւայսների շնորհանդեսը կկայանա մարտի 26-ին:

GSMArena-ի աղբյուրների տեղեկատվությամբ, Huawei-ի հաջորդ ֆլագմանները կունենան OLED-դիսփլեյ, Kirin 990 պրոցեսոր՝ 5G –ով աշխատելու կարողությամբ, եւ եռակի խցիկ: Շարքի ավագ մոդելը՝ P40 Pro-ն, կթողարկվի հիմնական խցիկով, որը կստանա 52,40 եւ 8 մեգապիքսել լուծաչափով սենսորներ: Անվտանգության նկատառումներով մահացու վիրուսի տարածման պատճառով ֆլագմանների նոր շարքի շնորհանդեսը կանցկացվի առցանց ռեժիմով:

Բեռնում.....