20.1 C
Yerevan
16 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 15.05.2023
Գլխավոր » Նիկոլ Փաշինյան․ «Սեպտեմբերի 21-ը պետական մակարդակով կնշվի Գյումրիում»
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյան․ «Սեպտեմբերի 21-ը պետական մակարդակով կնշվի Գյումրիում»

Վանաձորում անցկացվող ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու որոշում է կայացվել:  Նա նշեց, որ Կառավարությունը 181 մլն դրամ և 21,5 հա հող է հատկացրել այս նպատակի համար: Մաքսատան բացումը նախատեսվում է հոկտեմբերին:

Բացի այդ, վարչապետը նշեց, որ ճանապարհների նորոգման խրագրով, այս պահին ավարտված է 62, 7 կիլոմետր ճանապարհ, իսկ 307 կիլոմետրի շինարարությունն ընթացքի մեջ է: Վարչապետի խոսքով՝ տարվա արդյունքներով կգերակատարվի 330 կմ ճանապարհ նորոգելու խոստումը․ այս թվի մեջ չեն մտնում Երևանում, Գյումրիում և մյուս համայնքներում նորոգված ճանապարհները:

«Խոսքը գնում է հանրապետական և  միջպետական նշանակության ճանապարհների մասին: Լայնածավալ աշխատանքներ են կատարվել նաև համայքներում. Երևանում, օրինակ՝ այս տարի նորոգվել է  70 կմ ճանապարհ»-, ասաց վարչապետը:

Նա նաև հիշեցրեց, որ կառավարությունն աննախադեպ որոշում է կայացրել՝ անկախության տոնի հիմնական միջոցառումները մարզերում իրականացնելու պրակտիկա ներդնելու մասին: Վարչապետը նշեց, որ այս տարի սեպտեմբերի 21-ը պետական մակարդակով կնշվի Գյումրիում:

Բեռնում.....