26.1 C
Yerevan
1 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 31.05.2023
Գլխավոր » Միակ աղբյուրը, որը պատերազմական իրավիճաում ՀՀ-ին կարող է արտարժույթ բերել, հանքարդյունաբերությունն է․ վարչապետ
Տնտեսություն և Բիզնես

Միակ աղբյուրը, որը պատերազմական իրավիճաում ՀՀ-ին կարող է արտարժույթ բերել, հանքարդյունաբերությունն է․ վարչապետ

«Հանքարդյունաբերության հետ կապված մեկ երկու նյուանս կա, որի մասին կուզեի չբարձրաձայնել,  բայց ստիպված եմ լինելու հիմա դրանց մասին խոսել,  չնայած լավ կլիներ, որ ես այդ թեմային հրապարակային չանդրադառնայի»-, այսօր Վանաձորում մամուլի ասուլիսի ամանակ, պատասխանելով հանքարդյունաբերության մասին հարցին, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես անձամբ հանքարդյունաբերություն երևույթով հիացած չեմ և այդքան էլ լավ չեմ վերաբերվում այդ երևույթին: Հանքարդյունաբերությունը դեմոնիզացիայի ենթարկելու ընդհանուր միտումը նույնպես ընդունելի չի մեզ համար և հակասում է  մեր երկրի շահերին և անվտանգությանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև նա նշել է, որ  մենք կոնֆլիկտի մեջ գտնվող երկիր ենք և եթե, Աստված չանի, ու օրինակ պատերազմ սկսվի, այդ պատերազմի մեկնարկի տնտեսական ամենամեծ պրոբլեմը  անվտանգության խնդիրների առաջացումն ու  արտարժույթի դեֆիցիտն է լինելու:

Այնուհետև նա, թվարկելով, թե որոնք են մեր երկրի արտարժույթի աղբյուրներն,  ասաց, որ առաջին ամենաթարմ աղբյուրը զբոսաշրջությունն է:

«Բայց, երբ որ երկրում պատերազմ է սկսվում, ոչ միայն զբոսաշրջիկներ չեն լինում, այլ եղածներն էլ թողնում գնում են երկրից․ այսինքն՝ դու արտարժույթի մի աղբյուրից զրկվում ես:  Եվ միակ աղբյուրը, որ նման պայմաններում Հայաստանին կարող է բերել արտարժույթ,  մեզ բոլորիս,  բնությունը  իմ նման սիրողների համար որքան էլ տհաճ լինի, միակ աղբյուրը մնում է հանքարդյունաբերությունը»,- եզրափակել է վարչապետը:

Բեռնում.....