Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրավիրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անցկացնել հերթական հանդիպումը Փհենյանում: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Չունան իլբո» պարբերականին:
Թերթը տեղեկացրել է, որ երկրի ղեկավարը հրավերով նամակը ամերիկյան նախագահին է հանձնել օգոստոսին:
Հիշեցնենք, որ նախկինում Թրամփը հնարավոր է համարել Կիմ Չեն Ընի հետ նոր հանդիպումը մինչև այս տարվա վերջը: Առաջնորդներն արդեն անցկացրել են երեք հանդիպում՝ երկու գագաթնաժողով Սինգապուրում և Հանոյում, ինչպես նաև կարճ հանդիպում Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի ապառազմականացված գոտում Թրամփի՝ Հարավային Կորեա այցի ժամանակ:
