«Բոլոր նրանք, ովքեր աղմուկ են բարձրացնում, այդ աղմուկը բարձրացնելու հիմքեր չունեն։ Ես չեմ պատկերացնում, որ կոռուպցիայի դեմ պետք է լինի կիսապայքար։ Կոռուպցիայի դեմ պետք է լինի լիարժեք պայքար»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ «Բանկային գաղտնիքի մասին» որոշումը հնարավոր չէ, որ չուղարկվի Ազգայի Ժողով։
Ըստ վարչապետ Փաշինյանի՝ թալանածը բավարար տեմպերով հետ բերելու համար կան բազմաթիվ օրենքներ ու սահմանափակումներ
«Կոռուպցիոն համակարգը հո հենց էնպես չի ստեղծվել, ինքն իր համար լիքը օրենքներ ու սահմանափակումներ է դրել, որ մենք՝ բոլորս չկարողանանք հասանելիություն ունենալ և ամբողջական պատկեր տեսնել։ Բա որ ասում էին՝ բա Սաշիկի փողերն ո՞ւր է, որի մասին ասում էինք։ Չնայած՝ վերջերս իրադարձություններ են ի հայտ գալիս, որ ես գալիս եմ եզրակացության, որ Սաշիկը էդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն Է։ Պիտի հետաքննենք լիարժեք։ Աղմուկ էլ թող չբարձրացնեն, էդ օրենքը ընդունվելու է և գումարներն էլ հետ են բերվելու»,- ասել է վարչապետ Փաշինյանը։
