Գերմանացի մարզիչ Ռուդի Գուտենֆորդը, որն իր կարիերայի ընթացքում աշխատել է 32 երկրների 55 ակումբների հետ, մահացել է 93 տարեկան հասակում: Այդ մասին տեղեկացնում է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:
Մասնագետը մահացել է սեպտեմբերի 15-ի երեկոյան: Նա կարիերայի ընթացքում իր մարզած ակումբների թվով ռեկորդակիր է և անընդհատ փոփոխությունների ձգտելու համար արժանացել է «Անկոտրում Ռուդի» մականվանը:
Գերմանացին մարզչական կարիերան սկսել է 1946 թվականին և աշխատել է մի շարք գերմանական ակումբների հետ, իսկ 1955 թվականին տեղափոխվել է Շվեյցարիա։ Դրանից հետո Գուտենֆորդը ճանապարհորդել է գրեթե 50 տարիների ընթացքում, մարզել է ակումբներ ու հավաքականներ հինգ մայրցամաքներում: Վերջին թիմը, որը մարզել է նա, Սամոայի ազգային հավաքականն է եղել:
