20.1 C
Yerevan
9 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 08.06.2023
Գլխավոր » Զորամասի տարածքում կոյուղաջրերի կուտակում. քիմիական գազաանալիզատորներով իրականացվել է տեղանքի հետախուզում
Քաղաքականություն

Զորամասի տարածքում կոյուղաջրերի կուտակում. քիմիական գազաանալիզատորներով իրականացվել է տեղանքի հետախուզում

Սեպտեմբերի 16-ին, ժամը 10:36-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Ներքին Չարբախից Արարատի մարզի Մասիս քաղաք տանող ճանապարհին գտնվող զորամասի տարածքը ջրալցվում է. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հերթապահ քիմիկ-հետախույզը:

Տեղում իրականացված ակնադիտական զննմամբ պարզվել է, որ կոյուղաջրերը լցվել են ՀՀ ՊՆ թիվ N զորամասի և հարակից տարածք (ընդհանուր՝ 2 հա): Ըստ զորամասի կայանի պետի՝ կոյուղաջրերը սկսվել են լցվել մոտ 6 ամիս առաջ, երբ անհայտ անձինք ապամոնտաժել են մոտակայքում գտնվող կոյուղատար խողովակները:

Քիմիական գազաանալիզատորներով իրականացվել է տեղանքի հետախուզում. արտառոց շեղումներ չեն հայտնաբերվել:


Բեռնում.....