30.1 C
Yerevan
4 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 03.06.2023
Գլխավոր » «Ժողովուրդ»․ «Յուրի Խաչատուրովին խորհրդարանական քննիչ հանձնաժողով կհրավիրեն»
թերթերի տեսություն

«Ժողովուրդ»․ «Յուրի Խաչատուրովին խորհրդարանական քննիչ հանձնաժողով կհրավիրեն»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ըստ ամենայնի, առաջիկայում խորհրդարանական քննիչ հանձնաժողով կհրավիրեն 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ գլխավոր պատասխանատուներից Յուրի Խաչատուրովին:

Հակառակորդի հնարավոր հարձակման մասին 2016-ի ապրիլին հայկական կողմը տեղյակ եղե՞լ է, թե անակնկալ հարձակում է եղել, և միանգամից անցել են պաշտպանության:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս կոնկրետ հարցմանը 2016 թ. Ապրիլյան պատերազմի դեպքերն ու­սումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով հրավիրված ՊՆ աշխատակիցները դռնփակ նիստի ժամանակ պա­տասխանել են, թե ամեն ինչ արվել է օրենքով:

Ասել է թե՝ առայժմ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերին հրա­վիրված անձինք որևէ աղմկալի խախտման մասին հանձնաժողովին չեն հայտնել: Ի դեպ, նկատենք, որ հանձնաժողովն արդեն 4 ամիս է, ինչ ուսումնասիրություն է սկսել, և մինչև օրս ՊՆ ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանցից որևէ մեկին չեն կանչել հանձնաժողով»,- գրել է թերթը:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Բեռնում.....