-1 C
Yerevan
17 Հունվարի, 2021
126144 By Google Analytics 16.01.2021
Գլխավոր » Ապրանքների դեֆիցիտ չի լինի, այս վիճակն առանց ցնցումների կհաղթահարենք. ՏՄՊՊՀ նախագահ
Տնտեսություն և Բիզնես

Ապրանքների դեֆիցիտ չի լինի, այս վիճակն առանց ցնցումների կհաղթահարենք. ՏՄՊՊՀ նախագահ

հետևեք մեզ նաև Telegram-ում
ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի ասուլիսը

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի ասուլիսը

Gepostet von New Armenia News am Dienstag, 17. März 2020

«Ամենօրյա, մշտակայուն ենք անում դիտարկումները, չեմ պատկերացնում, որ կա թանկացում, ձուն այնքան է էժանացել, որ ունենք դրա հետ կապված վարույթ։ Էլի եմ կրկնում, չեմ բացառում, որևէ փոքր տնտեսվարող թանկացում անի, բայց մենք հիմնականում վերահսկում ենք խոշոր տնտեսվարողներին։ Բենզինի գնի հետ կապված վարույթ ունենք, ակնկալում ենք, որոշակի նվազեցում, շուտով հրապարակումներ կլինի»,-այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահը։

Նա նշեց, որ նպարեղենի մի մասն արդեն ճանապարհին է, մյուս մասն էլ գալիս է Ռուսաստանից, իսկ երբ կհասնի, Գեղամ Գևորգյանը հստակ ժամկետներ չնշեց։ «Քանի որ ձեռքբերման աղբյուրները տարբեր են, հետևաբար դիմակների շուկան անկայուն է և դրանով է պայմանավորված գնային տարբերությունը»,-խոսելով բժշկական դիմակների գնային տարբերությունների մասին՝ ասաց ՏՄՊՊՀ նախագահը։

Գեղամ Գևորգյանի խոսքով՝ բեռնափոխադրումները ՀՀ֊ում սահմանափակված չեն լինի, միայն Իրանի հետ է սահմանափակում։ Նա վստահեցրեց, որ այս մեկ ամսվա մեջ ապրանքների դեֆիցիտ չի լինի, այս վիճակը առանց ցնցումների կհաղթահարենք։

Նմանատիպ Հոդվածներ

Պետք չէ՞ պահպանել քաղաքացիների առողջությունը, կորչի նրանց առողջությո՞ւնը, դա՞ եք ուզում. «Իմ քայլը» պատգամավոր

Սերինե

Մեղմացումները չեն կարող ազդել արտագնա աշխատանքի մեկնողների վրա. պարետատան պարզաբանումը

Սերինե

ԱԺ-ն չընդունեց ԼՀԿ-ի «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին