19.1 C
Yerevan
4 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 03.06.2023
Գլխավոր » Եվրամիության երկրներում մնացել է 90 օրվա նավթի պաշար
Աշխարհ

Եվրամիության երկրներում մնացել է 90 օրվա նավթի պաշար

Եվրահանձնաժողովի մամլո ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ Եվրամիության երկրներում մնացել է 90 օրվա նավթի պաշար, նավթի և նավթամթերքների ծավալը մոտավորապես 955 միլիոն բարել է: Բայց, ըստ նրա, ստեղծված պայմաններում Եվրամիություն նավթ առաքելու համար չկա տեսանելի ռիսկ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին նավթի խոշորագույն արտադրողներից մեկը՝ Սաուդյան Արաբիան, երկու անգամ կրճատել էր նավթարտադրությունը: Դա տեղի էր ունեցել Saudi Aramco ազգային նավթային ընկերության տարածքի վրա դրոնների հարձակումից ու հրդեհից հետո: Հաջորդ օրը հայտնի էր դարձել, որ Saudi Aramco մասնակիորեն վերսկսել է հումքի բարձումը նավերի վրա և խոստացել է կատարել բոլոր պայմանավորվածությունները:

Միևնույն ժամանակ, նավթի արդյունահանման ծավալների ամբողջական վերականգնման համար կարող է պահանջվել մի քանի ամիս, մինչդեռ պաշարները կբավականացնեն ընդամենը 26 օր:

Բեռնում.....