Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ Քոչարյանի աջակիցները պարբերաբար վիճում էին Քոչարյանին դեմ քաղաքացիների հետ։
Այսօրվա նիստի ժամանակ Քոչարյանին դեմ քաղաքացիներից մի կին հրապարակային ցույց տվեց մի երիտասարդի նկար և, խոսքն ուղղելով Քոչարյանին, ասաց, որ այդ երիտասարդին նա է կյանքից զրկել։ Դրան հաջորդեց Քոչարյանի աջակիցների վիրավորական խոսքերն՝ ուղղված ոչ միայն այդ կնոջ հասցեին այլև մյուսներին։
