12.1 C
Yerevan
1 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 31.05.2023
Գլխավոր » Նոր հանդիպում
Աշխարհ

Նոր հանդիպում

«Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության աշխատակիցները և ՄԱԿ-ի ուժերի հրամանատարական կազմը բարձր մակարդակով բանակցություններ են անցկացրել»,- գրում է Ռեգնում լրատվական գործակալությունը: Աղբյուրների փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի պաշտպանական քաղաքականության բաժնի ղեկավարի և ՄԱԿ-ի ուժերի հրամանատարի տեղակալի միջև խորհրդատվություններն սկսվել են երկուշաբթի՝ սեպտեմբերի 16-ին:

Նշվում է, որ բանակցությունների շրջանակներում կողմերը քննարկել են ՄԱԿ-ի կառույցի ընդարձակման և Կորեական թերակղզում նրա դերի բարձրացման հետ կապված հարցերը և տարաձայնությունները: Հայտնի է, որ ԱՄՆ-ը ցանկանում է մասնակիցների կազմում ընդգրկել ՄԱԿ-ի և Ճապոնիայի ուժերի ներկայացուցիչներին, բայց Հարավային Կորեայի կառավարությունը հանդես է գալիս այդ որոշման դեմ, քանի որ Տոկիոն անմիջական մասնակցություն չի ունեցել Կորեական պատերազմում:

Բայցևայնպես, ամերիկյան կողմը պնդում է, որ ՄԱԿ-ի ուժերի հրամանատարական կազմը պահպանի զորքերի նկատմամբ օպերատիվ վերահսկողություն ստանալուց հետո  շտաբերի ղեկավարների կոմիտեին ցուցումներ տալու իրավունքը:

Բեռնում.....