2019 թ. գարնանից Սևան և Հրազդան ջրավազանների Աշտարակ, Երևան, Հրազդան, Չարենցավան, Սևան, Գավառ, Վարդենիս, Մարտունի քաղաքներում և հարակից գյուղերում մեկնարկել են գետավազանների և ջրային հիմնախնդիրենրի վերաբերյալ դպրոցականների իրազեկության բարձրացման քարոզարշավներ:
Այդ նպատակով Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ Եվրոպական միության «Ջրային նախաձեռնություն պլյուս» (ԵՄՋՆ+) ծրագիրն և իր գործընկեր «Ազգային ջրային համագործակցություն» հասարակական կազմակերպությունը դպրոցականների և ուսուցիչների համար կազմակերպել են Ջրի համաշխարհային օրվան/-22 մարտի/, Շրջակա միջավայրի պահպանության /5 հունսի/ և Սևանա լճի պահպանության օրվան / 24 հունիսի/ նվիրված միջոցառումներ։
Սեպտեմբերի 18-ին Ջրի մոնիթորինգի համաշխարհային օրը կկազմակերպվի դաշտային հետազոտություններ և ջրի որակի ուսումնասիրման վերաբերյալ ամառվա ամիսներին իրականացված աշխատանքների արդյունքների ներկայացում
Իրազեկության բարձարցման քարոզարշավի հիմնական նպատակն է հնարավորություն տալ երիտասարդներին` զգալու կապն իրենց գետավազանի և ջրային հիմնախնդիրների հետ` ընդգծելով իրենց համայնքների համար գետերի և լճի կարևորությունը:
Հայաստանում պլանավորվող միջոցառումների վերաբերյալ պարբերաբար թարմացվող տեղեկատվությունն առկա է ԵՄՋՆ+ կայքէջում:
