30.1 C
Yerevan
4 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 03.06.2023
Գլխավոր » Քաղաքական նոր մեկնարկ. Ա. Վանեցյանը հեռանում է ներկաներից և տարանջատվում նաև նախկիններից
Վերլուծական

Քաղաքական նոր մեկնարկ. Ա. Վանեցյանը հեռանում է ներկաներից և տարանջատվում նաև նախկիններից

Հայաստանյան ներքաղաքական դաշտը գնալով ավելի հետաքրքիր տեսք է ստանում ու աստիճանաբար քաղաքական նոր գործընթացների մեկնարկներ են նշմարվում:

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը չի ցանկացել մեկնաբանել իր հրաժարականի հայտարարությունը և նշել, թե մեկնաբանություններ կհնչեցնի այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունն առաջանա:

«Նախկինների խանդավառությունը, որը նկատվում է երեկվանից, ես ուզում եմ ասել, որ թող մնան իրենց քաղաքական անցյալում և չփորձեն խառնվել իմ ու գործող իշխանությունների ներկայիս հարաբերությունների մեջ: Այդ հարաբերությունները մենք գիտենք ոնց են և ոնց կշարունակենք»,- նշել է ԱԱԾ արդեն նախկին տնօրենը:

Նա պատասխանել է վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությանն՝ ընդգծելով, որ իր հրաժարականի տեքստը գրել է ինքը՝ իր խորհրդական Արմեն Դավթյանի հետ միասին, ապա հավելել է. «Ավելի կոնկրետ ասեմ՝ որևէ մեկը չփորձի ինձ կապի Միքայել Մինասյանի հետ, որովհետև Միքայել Մինասյանն ինձ համար մարդ է, ով պետք է դեռ շատ հարցերի պատասխան տա ՀՀ օրենքների առջև»: Նկատենք նաև, որ Ա. Վանեցյանը չի բացառել իր՝ քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունը:

Այսպիսով, Վանեցյանը մի կողմից հեռանում է ներկա իշխանություններից, մյուս կողմից իրեն տարանջատում է նախկին իշխանություններից՝ նուրբ մեղադրանքներ հնչեցնելով նրանց ներկայացուցիչների հասցեին: Արդյո՞ք նա իր ճեպազրույցում ակնարկում է, որ ինքն ապագայում մտնելու է ակտիվ քաղաքականություն՝ փորձելով ձևավորել ինքնուրույն բևեռ:

Վանեցյանի այսպիսի դիրքավորումը քաղաքական դաշտում և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հարցերով զբաղվելու մասին հայտարարույթունը նրան թույլ են տալու առժամանակ դադար վերցնել և ժամանակ շահել նոր վերադասավորումներին պատրաստվելու համար:

Բեռնում.....