26.1 C
Yerevan
23 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 22.05.2023
Գլխավոր » «Ժամանակ»․ ԵՊՀ-ում վերջին նշանակումները բացառապես քավոր-սանիկ-բարեկամ տիրույթից են
թերթերի տեսություն

«Ժամանակ»․ ԵՊՀ-ում վերջին նշանակումները բացառապես քավոր-սանիկ-բարեկամ տիրույթից են

«Ժամանակ» օրաթերթը գրել է․ «Գործող իշխանությունների կարգախոսներից մեկը ընկերոջ, բարեկամի, քավոր-սանիկի արժանիքներով պաշտոնների նշանակելու սկզբունքի բացառումն էր, որը հետևողականորեն շրջանցեց ԵՊՀ-ն:

Ամեն ինչ սկսվեց Արայիկ Հարությունյանի մտերիմ ընկեր Խաչիկ Գևորգյանի քավոր Գևորգ Մուրադյանին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ նշանակելուց, որն իր հերթին ապահովեց Արայիկ Հարությունյանի և Խաչիկ Գևորգյանի մյուս ընկերոջ՝ Արթուր Իսրայելյանի պրոռեկտոր նշանակվելը: Որոշելով հետ չմնալ մյուսներից՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը չխախտեց այս ավանդույթը և մյուս պրոռեկտորի պաշտոնում նշանակեց իր սանիկին՝ Էլինա Ասրիյանին: ԵՊՀ-ում վերջին նշանակումները բացառապես քավոր-սանիկ-բարեկամ տիրույթից են»։

Մանրամասները՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Բեռնում.....