16.1 C
Yerevan
24 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 23.05.2023
Գլխավոր » Այսուհետ ամեն սեպտեմբերի 21-ի կանցկացվի վարչապետի մրցանակաբաշխություն
Քաղաքականություն

Այսուհետ ամեն սեպտեմբերի 21-ի կանցկացվի վարչապետի մրցանակաբաշխություն

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ  տեղեկացրեց, որ ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի գլխավոր միջոցառումներն այս տարի անցկացվելու են Գյումրիում:

Նա տեղեկացրեց, որ միջոցառումները  կմեկնարկեն  Գյումրու կենտրոնական զբոսայգում ժամը 11-ից  մինչև 23-ը: Նույն վայրում առանձին տաղավարներով կներկայանան Երևանում հայտնի բարերն ու սրճարանները: Շիրազի տուն թանգարանում տեղի կունենա հանրային քննարկում՝ հասրակական, քաղաքական, մշակութային գործիչների մասնակցությամբ՝ «Համայնքների համաչափ զարգացման տեսլականը» թեմայով: Կլինի նաև արվետսի և արհեստի ցուցադրություն, սննդի և ժամանցի տաղավարներ, մանկական ավան, Ռուսթավելի փողոցում առանձին տաղավարներով կներկայացվի ՀՀ մարզերի կոլորիտը: Միջացառումների շարքում նախատեսվում է նաև վարչապետի մրցանակաբաշխություն: Տոնակատարությունը կեզրափակվի հրավառությամբ:

Ասուլիսին ներկա «Վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանն էլ տեղեկացրեց, որ այսուհետ ամեն սեպտեմբերի  քսանմեկին կանցկացվի վարչապետի մրցանակաբաշխություն՝ «Մեր ժամանակի հերոսը» խորագրով: Հովհաննես Մովսիսյանի խոսքով՝ այս մրցանակաբաշխության իմաստն այն է, որ ամեն քաղաքացի կարող է  հերոս լինել: Մրցանակի հավակնորդները 45 հոգի են,  1 գլխավոր մրցանակ տալու է վարչապետը: Մրցանակաբաշխությունն ուղիղ եթերով կհեռարձակվի հանրային հեռուստատեսությամբ: Այնուհետև Հովհաննես Մովսիսյանը ցույց տվեց մրցանակ հանդիսացող արձանիկը: Այն պատրաստված էր հայելուց, որպեսզի մարդն իրեն այդ հայելու մեջ տեսնի և զգա, որ ինքը կարող է  լինել մեր ժամանակի հերոսը:

Ասուլիսին ներկա էր նաև Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

«Շատ շնորյակալ եմ, որ անկախության, տոնը տեղափոխեցի  Գյումրի: Շատ կարևոր էր, որ ակտիվություն կա, աննախադեպ է  այսպիսի միջոցառումը, երկրաշարժից հետո չի եղել: Աննախադեպ ինչո՞ւ, որովհետև այցելուների քանակը սպասում ենք  մոտ 15 հազար»,- ասաց Սամվել Բալասանյանը:

Տեղեկացնենք, որ Երևանում և ՀՀ մյուս մարզերում ևս կլինեն միջոցառումներ, սակայն Անկախության տոնի համապետական միջոցառումներն անցկացվելու են Գյումրիում:

Բեռնում.....