-0.9 C
Yerevan
2 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 01.12.2023
Գլխավոր » Շենքի նկուղում ձեռքի հակատանկային նռնակի պայթուցիչ է հայտնաբերվել
Այլ Լուրեր

Շենքի նկուղում ձեռքի հակատանկային նռնակի պայթուցիչ է հայտնաբերվել

ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 24-ին, ժամը 12:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտեմ Միկոյան փողոցի թիվ 11 շենքի 3-րդ մուտքի նկուղում նռնականման իր է հայտնաբերվել։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Իրականացվել է մուտքի բնակիչների տարհանում:

Պարզվել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է ձեռքի հակատանկային նռնակի պայթուցիչ (РКГ-3):

Իրականացվել է տարածքի հետախուզում ԱԻՆ կինոլոգների խմբի կողմից:

Նմանատիպ Հոդվածներ

Փրկարարները մարել են շենքի նկուղում բռնկված հրդեհը

Diana Amirkhanyan
Բեռնում.....