Ինչպես տեղեկացնում է «Ռեգնում» լրատվականը, Հարավային Օսիան երեք օրով ամբողջովին կփակի Վրաստանի հետ սահմանը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Օսիայի պետական անվտանգության հանրապետական կոմիտեի մամուլի ծառայությունը: Նման քայլը պայմանավորված է Հանրապետության օրվա տոնը նշելու հանգամանքով:
Երեք սահմանային հսկիչ անցակետերից վերջինը՝ «Պերեու»-ն, որը հանրապետության Ձաուսի շրջանում գործում էր մինչև այս պահը, կփակվի սեպտեմբերի 18-ի ժամը 20.00-ից: Այդ արգելքը կգործի մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 06.00 (Մոսկվայի ժամանակով):
