17.1 C
Yerevan
20 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 19.05.2023
Գլխավոր » Հ. Պետրոսյան. ռազմավարության քննարկումներն ընթանում են նոր փաստաթղթի ձևավորման նպատակով
Իրավունք

Հ. Պետրոսյան. ռազմավարության քննարկումներն ընթանում են նոր փաստաթղթի ձևավորման նպատակով

Արդարադատության նախարարության կողմից մեկնարկել է Մարդու իրավունքների ազգային ռազմավարության և դրանից բխող մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումների ծրագրի քննարկումների շարքը հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների և պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկումների վերաբերյալ զրուցել ենք իրավաբան Հասմիկ Պետրոսյանի հետ։

— Ի՞նչն եք կարևորում Մարդու իրավունքների ազգային ռազմավարության մեջ

Նախ նշեմ, որ նախարարության նախաձեռնությունը ողջունելի է այն առումով, որ քննարկումներն ընթանում են ոչ թե արդեն իսկ առկա նախագծի շուրջ, այլ նոր փաստաթղթի ձևավորման նպատակով։ Այսինքն Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը մշակվում է տարբեր ոլորտների փորձագետների կողմից բարձրացված խնդիրների քարտեզագրման և առաջարկված լուծումների քննարկման արդյունքում։

— Ինչպե՞ս եք գնահատում քննարկումների ընթացքը և արդյունավետությունը։

Տեսնելով մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող իրավապաշտպանների ներկայացվածությունը քննարկումներին՝ հուսով եմ, որ նախարարությանը ներկայացված առաջարկներ և դիտարկումները բավականին բազմաճյուղ են և հնարավորություն են տալիս ռազմավարությամբ հասցեավորել հնարավորինս ընդգրկուն հարցերի շրջանակ։

Այնուամենայնիվ, ցավոք կառավարության որոշ ներկայացուցիչներ, ովքեր աշխատել են նախկին իշխանության օրոք և այժմ շարունակում են պաշտոնավարել, չեն փոխել իրենց պաշտպանվողական մոտեցումը քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների հանդեպ։ Մասնավորապես, այդ պաշտոնյաները չեն հավակնում լսել բարձրացված խնդիրները և քննարկել դրանց ուղղությամբ ներկայացված առաջարկները, ինչը հարիր չէ հասարակության լայն զանգվածի վստահությունը վայելող կառավարության աշխատակիցներին։ Հուսանք՝ ժամանակի ընթացքում կառավարությունը կհամալրվի այնպիսի մասնագետներով, որոնք գիտակցում են իրենց՝ անհատին և մարդու իրավունքներին ծառայելու դերը։

— Մարդու իրավունքների տարբեր ոլորտների խնդիրների շուրջ քննարկումները կարծես թե ավատվեցին։ Ո՞րն է հաջորդ քայլը։

Այժմ պետք է սպասել նախարարության կողմից մշակվող փաստաթղթի նախագծին՝ եզրակացնելու համար, թե որքանով է նոր իշխանությունը պատրաստ պետական քաղաքականություններն արտացոլող այս ուղենիշային փաստաթղթում անդրադառնալ մարդու իրավունքների բազմաշերտ, խոցելի խմբերի զգայուն խնդիրներին և գործուն քայլեր ձեռնարկել՝ դրանց արդյունավետ լուծումներ տալու ուղությամբ։

Բեռնում.....