Ինչպես տեղեկացնում է «Լենտա.ռու»-ն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ֆինանսների նախարարությանը հանձնարարել է էականորեն խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները: Բայց մանրամասները հայտնի չեն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ի առավոտյան Սաուդյան Արաբիայի ազգային նավթային «Saudi Aramco» ընկերության գործարանի տարածքում, ըստ պաշտոնական տեղեկատվության, դրոնների հարձակման հետևանքով հրդեհ էր բռնկվել: Հարձակման պատասխանատվությունն իրենց վրա էին վերցրել եմենյան ապստամբ-հուսիտները, բայց ԱՄՆ-ի հետախուզությունը կասկածում է, որ իրականում դրոններն արձակվել են Իրանի տարածքից:
