24.1 C
Yerevan
31 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 30.05.2023
Գլխավոր » Իտալացի արշավորդը փորձել է սահմանել մոտորանավակով արագության ռեկորդ և զոհվել է
Սպորտ

Իտալացի արշավորդը փորձել է սահմանել մոտորանավակով արագության ռեկորդ և զոհվել է

Ինչպես տեղեկանում ենք «Լենտա.ռու»-ից, իտալացի արշավորդ Ֆաբիո Բուցցին զոհվել է մոտորանավակով արագության ռեկորդ սահմանելու փորձի ժամանակ: Ողբերգությունը տեղի է ունեցել Վենեցիայից ոչ հեռու: 76-ամյա մարզիկի հետ եղել են ևս չորս հոգի, որոնցից միայն մեկին է հաջողվել փրկվել: Նավակը հավաքել է 148 կիլոմետր/ժամ արագություն և բախվել արհեստկան ամբարտակին: Մարզիկները փորձում էին ռեկորդային ժամանակում Մոնտե Կառլոյից հասնել Վենետիկ:

Բուցցին սկսել է արշավորդի կարիերան ավելի քան 40 տարի առաջ և այդ ընթացքում 10 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: 2019 թվականի սեպտեմբերին նա թարմացրել էր իր իսկ ռեկորդը՝ այն դիզելային արագընթաց մոտորանավակների համար հասցնելով 277,515 կիլոմետր/ժամ արագության:

Բեռնում.....