Ըստ «Ռեգնում» լրատվականի՝ գործազուրկ քաղաքացիների բաժինը Ռուսաստանում 2019 թվականի օգոստոսին տնտեսապես ակտիվ բնակչությունից կրճատվել է մինչև 4,3 տոկոսի, որը պատմական նվազագույն ցուցանիշն է: Նման տվյալներ են բերվում Ռուսաստանի վիճակագրական ծառայության «Ռուսաստանում սոցիալ-տնտեսական իրադրության մասին» զեկույցում:
Օգոստոսին աշխատուժի ընտրովի հետազոտության նախնական տվյալներով 3,3 միլիոն մարդ 15 և ավելի բարձր տարիքի կամ աշխատուժի 4,3 տոկոսը որակավորվել է որպես գործազուրկ աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդոլոգիայի համապատասխան:
Ընդ որում, բնակչության զբաղվածության ծառայությունների մարմիններում օգոստոսին որպես գործազուրկ գրանցվել է մոտ 700 հազար մարդ, որոնցից 600 հազարը ստացել է գործազրկության նպաստ:
Աշխատուժի քանակը, ըստ նախնական գնահատականի, օգոստոսին կազմել է 75,7 միլիոն մարդ կամ 52 տոկոս երկրի ընդհանուր բնակչության թվից:
Նշենք, որ գործազրկությունը Ռուսաստանում կրճատվում է արդեն չորրորդ ամիսը, իսկ նախկին պատմական նվազագույն ցուցանիշն արձանագրվել էր հուլիսին՝ կազմելով 4,4 տոկոս:
