26.1 C
Yerevan
1 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 31.05.2023
Գլխավոր » «Ժողովուրդ». հրաժարականները կշարունակվեն
թերթերի տեսություն

«Ժողովուրդ». հրաժարականները կշարունակվեն

«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում գրել է․ «Հրաժարական-պաշտոնանկությունների շքերթը գործադիր-օրենսդիրում կշարունակվի: Օրաթերթի տեղեկություններվ` առաջիկայում զբաղեցրած պաշտոններից հրաժարական կտան Մհեր Գրիգորյանը, Զոհրաբ Մնացականյանը, Դավիթ Տոնոյանը, թեպետ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևողականորեն հերքում է:

Նախարարական պորտֆելները ինքնակամ կհանձնեն նաև Ֆելիքս Ցոլակյանը, Էրիկ Գրիգորյանը, որն ասել է՝ եթե Ամուլսարը հանք դառնա, ինքը կհեռանա նախարարի պաշտոնից: Հնարավոր է` հրաժարական ներկայացնեն նաև Ֆինանսների, Էկոնոմիկայի նախարարները և ԿԱ ՊԵԿ ղեկավարները:

ԱՄՆ այցից վերադառնալուց հետո ՀՀ վարչապետը մտադիր է աշխատանքից ազատելու միջնորդություն ներկայացնել ՀՀ նախագահին նաև կառավարության սոցիալական բլոկը համակարգող նախարարների մասով: Խոսքը Արսեն Թորոսյանի և Զարուհի Բաթոյանի մասին է: Փոփոխություններ են սպասվում նաև ԱԺ-ում:

Հրաժարականի դիմում կներկայացնի Լենա Նազարյանը. նա կլքի նաև խորհրդարանի փոխնախագահի աթոռը: «Իմ քայլը» խմբակցությունից կհեռանա պատգամավոր Միքայել Զոլյանը, որը ևս կընդգրկվի ԱԺ-ում նոր ձևավորվող պատգամավորական խմբում: Եվ առաջիկայում պարզ կդառնա, թե էլ որ պատգամավորները կհամալրեն այս խումբը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Բեռնում.....