«Ժամանակ» օրաթերթին հասած տեղեկության համաձայն՝ Արթուր Վանեցյանի և Գագիկ Խաչատրյանի միջև պայմանավորվածություն է եղել, որ եթե Խաչատրյանը վերականգնի պետությանը պատճառված վնասը, ազատ կարձակվի: «Խաչատրյանը կատարել է պայմանավորվածության իր մասը՝ վճարելով գումարը և սպասել է իր ազատ արձակմանը, սակայն Փաշինյանը թույլ չի տվել, որ Վանեցյանն էլ կատարի իր մասը: Չի բացառվում, որ նրա հրաժարականը և սպայի պատվին հղումը կարող է կապ ունենալ հենց այս պայմանավորվածության հետ»,- գրել է թերթը։
Մանրամասները՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։
