16.1 C
Yerevan
31 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 30.05.2023
Գլխավոր » Սարսափ առաջացնող տիկնիկային տներ
Քաղաքականություն

Սարսափ առաջացնող տիկնիկային տներ

Թոշակառու կինը ստեղծել է տիկնիկային տներ, որոնք սարսափ են առաջացնում: Այսօր նրան գիտի ամբողջ աշխարհը: Տիկնիկային տունը մանկական անմեղ խաղալիք է, որի մասին մանկական տարիներին երազել են շատերը: 90-ականներին առանձնակի շքեղություն էր համարվում տունը Բարբիի համար՝ ոչ բարձրահասակ կնոջ բարձրությամբ կառույցը:

Ինչպես հայտնում է «Լենտա․ռու»-ն, թոշակառուն ծնվել է 1878 թվականին, բայց փառքը նրան է հասել միայն կյանքի մայրամուտին՝ 1940-50-ական թվականներին: Կինը ֆանատիկորեն սիրում էր Շերլոկ Հոլմսին և որոշեց ստեղծել, ըստ էության, այն նույն տիկնիկային տները, բայց որոնք խաղերի համար չեն, այլ այն ժամանակների համար հարաբերականորեն նոր գիտության՝ քրեագիտության (կրիմինալիստիկայի) զարգացման համար:

Բայց այն, որ մինի-տների ժանրն ունի հակառակ՝ բոլորովին ոչ ուրախալի կողմեր, մեծամասնությունը չգիտի մինչև հիմա: Բարբիի հայտնվելուց մի քիչ առաջ ամերիկուհի Ֆրենսիս Գլեսսներ Լին դիորների սերիա ստեղծեց, որը հաստատ չի կարելի ցույց տալ երեխաներին:

Բեռնում.....