-2 C
Yerevan
21 Հունվարի, 2021
127331.2 By Google Analytics 20.01.2021
Գլխավոր » Մարզերի աշակերտները 21 հազար համակարգչային սարքի պահանջ ունեն. հեռավար քննարկում ՏՏ ոլորտի ընկերությունների հետ
Այլ Լուրեր

Մարզերի աշակերտները 21 հազար համակարգչային սարքի պահանջ ունեն. հեռավար քննարկում ՏՏ ոլորտի ընկերությունների հետ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հանրապետության մարզերից ստացված տվյալների համաձայն` հեռավար  կրթություն բոլորին հասանելի դարձնելու համար մոտ 21 հազար սարքավորման պահանջարկ կա: Այդ նպատակով ՀՀ ԿԳՄՍ ախարարությունը դիմում է կազմակերպություններին և անհատներին` այս հարցում համագործակցելու և աջակցություն ցուցաբերելու նպատակով: 

Առաջիկա կիրակի օրվանից սկսած Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում / հասցե`Երևան, Հանրապետության փող., 73 շենք/    կգործի հատուկ կետ, որտեղ կընդունվեն համակարգիչներ և այլ սարքավորումներ, եթե դրանք կբավարարեն ԿՏԱԿ-ի սահմանած նվազագույն տեխնիկական չափանիշներին:

Դրանք են` Պրոցեսոր` (CPU): Intel DualCore processor, 

Օպերատիվ հիշողություն (RAM):  2 GB DDR3

Կոշտ սկավառակ (HDD):  500GB

Գրաֆիկական քարդ (Video adapter) ։ Ներկառուցված (Integrated) HD Graphics

Էկրան(Display) : 18.5 դյում (Սեղան համակարգչի դեպքում) և 14 դյում (Դյուրակիր համակարգչի դեպքում)

Ցանցային դիմերես(Networking) : Gigabit (10/100/1000) LAN, WLAN: 802.11a/b/g/n  (դյուրակիր համակարգիչների դեպքում)

USB ստեղնաշար(keyboard) և USB օպտիկական մկնիկ (optical Mouse):

Պլանշետներ կամ Սմարտ հեռախոսներ` Android կամ IOS:

Պրոցեսոր` (CPU): Երկու կամ չորս միջուկային (Dual-Core , Quad-Core),  

Օպերատիվ հիշողություն (RAM):  2 GB, Էկրանի չափսը >= 8 դյում , 3G, Wifi:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հեռավար աշխատանքային քննարկում է անցկացրել ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ:  Նախարարն ընդգծել է, որ խորհրդակցության նպատակը հեռավար կրթության կազմակերպման արդյունավետության բարձրացումն է, և այս հարցում նախարարությունն ակնկալում է ոլորտի  ընկերությունների աջակցությունն ու համագործակցությունը:

Նախարարը նշել է, որ երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված ուսումնական գործընթացը կազմակերպվում է հեռավար եղանակով: Հեռավար կրթության համակարգում այս պահին ընդգրկված է հանրապետության դպրոցների և աշակերտների շուրջ 80 տոկոսը: Նախարարության նախաձեռնությամբ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն արտակարգ դրության հայտարարումից անմիջապես հետո գործարկել է հեռավար կրթության համալիր էջը` heravar.armedu.am, որտեղ համախմբված են կրթական մի շարք ռեսուրսներ: Այս ընթացքում նախարարությունն արդյունավետ համագործակցել է նաև մասնավոր և պետական մի շարք ընկերությունների հետ: Մասնավորապես, Յուքոմ և Ռոստելեկոմ ընկերություները թողարկել են կրթական ալիքներ, որոնք հեռարձակում են ԿԳՄՍՆ-ի առաջարկած և ուսուցիչների ու ԿՏԱԿ-ի համատեղ ջանքերով ստեղծված կրթական բովանդակությունը` տեսադասերը, թվայնացված  նյութերը: Իսկ Beeline-ը ընկերությունը թողարկել է BeeTV բջջային հավելվածը, որը հեշտացնում է աշակերտների հեռահար ուսուցման գործընթացը։ Հանրային հեռուստատեսությամբ ամեն օր հեռարձակվում բաց դասեր, դասացուցակը նախապես հրապարակվում է նախարարության ՖԲ պաշտոնական էջում. «Սկսել է աշխատել ազգ-կրթություն համակարգը, երբ ամբողջ օրվա ընթացքում ողջ ընտանիքով`միասնական ու համախմբված բոլորս դասերով ենք զբաղված»,- նշել է նախարարը` ավելացնելով, որ հեռավար կրթության նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է և’ ուսուցիչների, և’ աշակերտների, և ծնողների շրջանում: Սակայն, հեռավար կրթության արդյունավետ կազմակերպման հետ կապված կան որոշ տեխնիկական խնդիրներ, մասնավորապես, առանձին դեպքերում աշակերտներն ունեն ինտերնետ կապի և անհրաժեշտ սարքավորումների խնդիրներ: 

Նախարարը կարևոր է  համարել նաև հեռախոսային հավելվածների ստեղծումը, որոնք թույլ կտան աշխատել կապի թույլ թրաֆիկով և կապահովեն հեռավար կրթության  ավելի մեծ հասանելիություն: 

Հեռավար քննարկման ընթացքում նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը կարևորել է հեռավար կրթության ապահովումը կրթության առանձնահատուկ կարիքով երեխաների   համար, որը համընդհանուր ներառական կրթության պահանջ է: Նախարարի տեղակալի խոսքով` խրախուսելի է հատկապես ներառականություն ապահովող բջջային հավելվածների թողարկումը:

ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել է սարքավորումների համար նախանշված հիմնական նվազագույն պահանջներ և նշել, որ արքավորումները  կհավաքվեն, ըստ անհրաժեշտության կնորոգվեն և կտրամադրվեն դպրոցականներին և ուսուցիչներին: 

Քննարկմանը մասնակից ընկերություները պատրաստակամություն  են հայտնել համագործակցել և աջակցել հեռավար կրթության համակարգի կայացման ԿԳՄՍՆ նախաձեռնությանը: 

Ամփոփելով խորհրդակցությունը` նախարար Արայիկ Հարությունյանը նշել, որ   հեռավար կրթության համընդհանուր փորձարկումը կատարված է, և սա այլևս փաստ է:  Հեռավար կրթության համակարգի ներդրման առաջին արդյունքները հուսադրող են և դրական: 

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին