«Իրատես» թերթը գրել է․ «Մեր տեղեկությամբ՝ այս օրերին հետաքրքիր շարժեր կան հատկապես այն շրջանակներում, որոնք ցանկանում են իշխանության հակադիր բևեռ ստեղծել առանց նախկին իշխանությունների և նրանց մերձավորների մասնակցության։
Արթուր Վանեցյանն էլ կարծես սեփական հավակնություններ ունի և մտադիր է օր առաջ իր շուրջը համախմբել նախկին ու ներկա իշխանություններից դժգոհ քաղաքական ուժերին, անհատներին։ Ի դեպ, նրան ընդդիմության առանցք է տեսնում նաև իշխանության որոշակի հատված, որը հարմար պահին շատ արագ դաշտը կփոխի։
Նույն տեղեկություններով, այս օրերին վանեցյանական թևի ներկայացուցիչները որոշ անհատների հետ բանակցությունների մեջ են՝ փորձելով հնարավորինս արագ համախմբումը գլուխ բերել»։
Մանրամասները՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում։
