14.1 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 26.11.2023
Գլխավոր » Օգտագործված անհատական պաշտպանության միջոցները, արգելվում է նետել ճանապարհներին կամ ճանապարհամերձ տարածքում․Ճանապարհային դեպարտամենտ
Այլ Լուրեր

Օգտագործված անհատական պաշտպանության միջոցները, արգելվում է նետել ճանապարհներին կամ ճանապարհամերձ տարածքում․Ճանապարհային դեպարտամենտ

Հարգելի՛ քաղաքացիներ, COVID-19 նոր կորոնավիրուսային հիվանդությամբ ստեղծված իրավիճակում օգտագործված անհատական պաշտպանության միջոցները, այդ թվում՝ դիմակները և ձեռնոցները արգելվում է նետել ճանապարհներին կամ ճանապարհամերձ տարածքում։ Նմանատիպ վարքը հանգեցնում է վարակի տարածմանը և համաճարակային իրավիճակի վատթարացմանը: Դիմակները, ձեռնոցները, ինչպես նաև օգտագործված անձեռոցիկները պետք է նետել փակ աղբամանի մեջ:

«Ճանապարհային դեպարտամենտը» նաև տեղեկացնում է, որ կապալառու կազմակերպություններն իրականացնում են ճանապարհներին թափված աղբի մաքրման աշխատանքներ:

Բոլորին հորդորում ենք հոգ տանել սեփական առողջության, ինչպես նաև շրջակա միջավայրի մասին։ Առողջ եղե՛ք։

Բեռնում.....