Նիգերիայի բանակը մեղադրել է միջազգային հումանիտար «Գործողություններ սովի դեմ» կազմակերպությանը «Բոկա Խարամ» ծայրահեղական խմբավորման գրոհայիններին օգնելու մեջ և կազմակերպությանն «անցանկալի անձ» է հայտարարել:
«Риа Новости»-ն փոխանցում է, որ ըստ երկրի բանակի մամլո հաղորդագրության՝ գրոհայիններին տրամադրվել է սննդամթերք, դեղորայք, երբեմն նույնիսկ թմրանյութ:
