Սեպտեմբերի 19-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել դպրոցականների շախմատի աշխարհի առաջինառաջնության բացման պաշտոնական արարողությունը: ՀՀ ԿԳՄՍ կրթության, գիտության, մշակույթի ևսպորտի նախարար Արայիկ Հարությունյանի ուղերձը ներկաներին փոխանցել է նախարարի տեղակալ ԳևորգԼոռեցյանը:

«Համոզված եմ, որ առաջնությունը կխթանի դպրոցականների շրջանում այս մարզաձևի զարգացումը,կհարստացնի դպրոցականների «Շախմատ» առարկայից ստացած գործնական գիտելիքները: Մեր երկրումբազմիցս անցկացվել են շախմատի խոշոր մրցաշարեր, և համոզված եմ, որ աշխարհի տարբեր երկրներիցժամանած դպրոցականների այս առաջնությունը նույնպես լինելու է չափազանց հետաքրքիր, և մենքականատես ենք լինելու լարված և գեղեցիկ մրցապայքարի: Առաջնությանը մասնակցող բոլոր պատանիշախմատիստներին մաղթում եմ հաջողություն, ազնիվ և հետաքրքիր մրցակցություն»,-ասված է Ա.Հարությունյանի ուղերձում:
Սեպտեմբերի 18-25-ը անցկացվող առաջնությանը մասնակցում է շուրջ 100 պատանի շախմատիստ՝Հայաստանից, Բելառուսից, Բուլղարիայից, Վրաստանից, Հնդկաստանից, Ռուսաստանի Դաշնությունից ևՈւկրաինայից: Առաջնության կազմակերպիչներն են Դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիանև Հայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիան: Մրցումներին մասնագիտական աջակցությունցուցաբերում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Հայաստանի պատվիրակության մասնակցությունը ևմրցումները համակարգում ու ֆինանսավորում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտինախարարությունը: Նշենք նաև, որ նախատեսվում է հաջորդ տարի Հայաստանում անցկացնելդպրոցականների սամբոյի աշխարհի առաջնությունը:

