Կառավարությունում քննարկվեց Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Ալֆառենեսանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին հարցը։ Նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նախարարը նշեց, որ ընկերությունն իր արտադրությունն իրականացնելու է Արարատի մարզում:
«Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 592 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման և շուրջ 40 մլն դրամի ներդրում` նոր սարքավորումների և արտադրական տարածքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 16 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 5 նոր աշխատատեղ` 150,000 դրամ միջին աշխատավարձով»,- ասաց նա։
Խաչատրյանի խոսքով՝ արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 730 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում:
«Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 592 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 47 մլն դրամ»,- եզրափակեց Տիգրան Խաչատրյանը։
Կառավարությունը հաստատեց ծրագիրը։
