29.1 C
Yerevan
2 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 01.06.2023
Գլխավոր » Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ
Իրավունք

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ

Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը՝ նրա խափանման միջոցը փոխելու և անազատության հետ կապ չունեցող խափանման միջոց կիրառելու և գրավով ազատ արձակելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ նախորդ նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ իրենց պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու և նրան կալանքից ազատելու վերաբերյալ:

Երբ դատավորը մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնդորդությունը, Քոչարյանին դեմ քաղաքացիները ծափահարություններով ընդունեցին այդ որոշումը: Իսկ Քոչարյանի աջակիցները սկսեցին վիրավորանքներ ու հայհոյանքներ հնչեցնել ոչ միայն դահլիճում ներկա գտնվող քաղքացիների նկատմամբ, այլև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա տիկնոջ Աննա Հակոբյանի հասցեին:

Նշենք նաև, որ փաստաբաններ Սեդա Սաֆարյանին և Տիգրան Եգորյանին քաղքացիները դիմավորեցին ծափերով:

Բեռնում.....